|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ադրբեջանական բանակը կորուստ ունի: Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում` իշխանամետ haqqin.az-ը, տեղեկացրել են, որ 19-ամյա զինծառայող Սամիր Դադաշ օղլու Օրուջևը զոհվել է շփման գծում հրադադարի խախտման հետևանքով:
Երկրի ՊՆ-ն, սակայն, շտապել է հերքել այդ տեղեկությունները` հայտարարություն տարածելով, թե զինվորը զոհվել է սեպտեմբերի 3-ին «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետևանքով»։
Երևում է` Ադրբեջանի ՊՆ-ի`զոհերին թաքցնելու քաղաքականությունն արդեն անգամ ադրբեջանական ԶԼՄ-ներին է հունից հանում. haqqin.az -ում այդպես էլ չի տեղադրվել ՊՆ-ի հերքումը: