|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Վերջին օրվա ընթացքում՝ փետրվարի 21-ին, Դոնբասում հակառակորդի զորքերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են 84 անգամ։ Երկու զինվոր զոհվել է, ևս 12-ը՝ վիրավորվել, 6 զինվոր էլ ստացել է մարտական վնասվածքներ։ Այս մասին առավոտյան հաղորդագրության մեջ հայտնել են Ուկրաինայի օպերատիվ շտաբի մամուլի կենտրոնից։
Ըստ տեղեկությունների՝ վիրավորները գտնվում են զինվորական հոսպիտալներում։
«Շփման գիծը հատելիս արձանագրվել է նաև հակառակորդի անօդաչու թռչող սարք, հավանաբար՝ «Օռլան-10»։ Ընթացիկ օրվա ընթացքում Դոնբասում արձանագրվել է 3 խախտում, որից 2-ը ենթադրում է մինսկյան համաձայնագրերով արգելված զենքի կիրառում»,- ասվում է հաղորդագրությունում։