|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևում և հարակից շրջանում գտնվող ռազմարդյունաբերական և վառելիքային արդյունաբերության օբյեկտներին, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի, Պոլտավայի, Չերկասիի, Չեռնիգովի և Կիևի մարզերի ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ժամը 8։00-ի դրությամբ ռուսական օդային հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 56-ը։ Փլատակներից կենդանի է դուրս բերվել յոթ քաղաքացի։
Կիևում վնասվել է ավելի քան 20 բնակելի շենք։ Դարնիցկի շրջանում ինը հարկանի շենք է ավերվել։ Փրկվել է տասնյոթ մարդ, կան մեկ զոհ և անհետ կորած անձինք: