Միասին կարող ենք
կարևոր
1096 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-01 22:28
Հասարակություն

Շղթայական վթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին

Շղթայական վթար՝ Սևան-Երևան ավտոճանապարհին

Այսօր՝ հուլիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 96 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 20-ամյա Էմիլ Հ․-ի վարած «Mercedes G» մակնիշի, 21-ամյա Ալբերտ Խ․-ի վարած «BMW» մակնիշի, 18-ամյա Ռադիկ Մ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի, 36-ամյա Վիգեն Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 20-ամյա Կարեն Բ․-ի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվել։