կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-13 14:00
Հասարակություն

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. տուժածների վիճակը ծանր է

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.  տուժածների վիճակը ծանր է

Մարտի 13-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ջոկատը:

Պարզվել է որ, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սևան 45-րդ կմ-ում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 01 FR 077 պետհամարանիշի (վարորդ՝ 1993 թ. ծնված Է. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվաել կամուրջի հենասյուներին: Ինչից վարորդ Է. Գ.-ը և ուղևորներ Տ. Կ.-ը (1989 թ. ծնված) և Տ. Կ.-ը (1994 թ. ծնված), արգելափակվել են ավտոմեքենայի սրահում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժած Տ. Կ.-ը դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Տ. Կ.-ին ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վարորդ Է. Գ.-ին և տեղափոխել Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: