|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Երեկ` ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոմայրուղու 26-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ:
Ինչպես տեղեկացնում է «Արտակարգ ալիքը», դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 08 ՍՕ 420 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1976 թ. ծնված Սարգիս Մինասյանը, և ուղևորը` 1976 թ. ծնված Ավետիկ Մադոյանը, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Մինչ փրկարարների հասնելը տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից և շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել Երևանի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:
Վթարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են լվացման աշխատանքներ: