|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրների համաձայն՝ գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների և անվտանգային քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի, ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի և ԵՄ ներքին գործերի ու միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ։
Ֆիդանը հանդիպումից հետո «X» միկրոբլոգում կատարած գրառմամբ գոհունակություն է հայտնել ԵՄ գործընկերներին Թուրքիայում հյուրընկալելու համար: Նա նշել է, որ հնարավորություն են ունեցել քննարկելու արտաքին քաղաքականության կապակցվածությանը, առևտրին, միգրացիային և վիզաներին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաև Թուրքիա-ԵՄ հարաբերությունների և դրանց շուրջ տեղի ունեցող արդի զարգացումների մասին:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ քննարկումներ են ունեցել նաև ռուս-ուկրաինական հակամարտության, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային նշանակության խնդիրների վերաբերյալ:
Գրառման համաձայն՝ Ֆիդանը գործընկերներին տեղեկացրել է նաև, որ ԵՄ-ին անադամակցելու հարցը Թուրքիայի համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ և իրենք պատրաստ են կառույցի հետ ընդլայնել հարաբերություններն այդ ընկալմամբ: Արտաքին գերատեսչության ղեկավարը գրառման մեջ խոսել է նաև գործընթացից Թուրքիայի սպասելիքներին վերաբերյալ:
Նա նշել է, որ անհրաժեշտ է, որպեսզի ԵՄ-ն Թուրքիայի հետ ունեցած հարաբերությունները խորացնի առանց խտրականության՝ հիմնված օբյեկտիվ չափանիշների և արժանիքների վրա:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի Եվրախորհրդարանի 3 կարևոր անդամի մեր երկիր կատարած համատեղ այցը կարևոր քայլ լինի՝ Թուրքիա-ԵՄ հարաբերությունները մեզ համար ցանկալի մակարդակի հասցնելու տեսանկյունից»,- հավելել է Ֆիդանը: