|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Իսրայելի համար։
«Մենք թույլ չենք տալիս իսրայելական ինքնաթիռներին մուտք գործել մեր օդային տարածք», – ասել է Ֆիդանը Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է Գազայի հատվածում տիրող իրավիճակը։
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի՝ Իսրայելը խոչընդոտում է մարդասիրական օգնության բաշխմանը Գազայում՝ «օգտագործելով սովը որպես զենք»։ «Իսրայելը շարունակում է իրականացնել պետական ահաբեկչություն։ Գազայում ցեղասպանությունը սրվում է», – նշել է Ֆիդանը։