|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Պաշտոնական Անկարան հանդես է գալիս ռուս-ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտի օգտին։ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա նշել է, որ Թուրքիան պատերազմի առաջին իսկ օրերից աջակցել է խաղաղության հասնելու քայլերին։
«Այսօր մենք նույն դիրքորոշումն ունենք։ Ինչպես ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել խաղաղության ջանքերին, այդ թվում՝ այս ուղղությամբ ապագա հանդիպումներ անցկացնելու համար»,-ասել է նա։
Ֆիդանը հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը։