|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանի խորհրդարանի իրականացրած օրենսդրական փոփոխություններով՝ օտարերկրացու հետ «կեղծ (ֆիկտիվ) ամուսնությունը» դառնում է պատժելի։ ՆԳՆ-ն հայտարարել է, որ մինչև նման թույլտվության (կացության կարգավիճակի) տրամադրումը «ստուգվելու է ամուսնության հավաստիությունը, և այդ նպատակով ստեղծվելու է հատուկ հանձնաժողով»։
«Պատժելի է դառնում կեղծ ամուսնությունը և/կամ նման ամուսնության մեջ գտնվելը, որի նպատակը ընտանիք կազմելը չէ, այլ երկրում օտարերկրացու օրինական բնակության իրավունք ձեռք բերելը»։
Որպես պատիժ նախատեսվում է.
Օտարերկրացու արտաքսում Վրաստանից և Վրաստան մուտքի արգելք՝ 2-ից մինչև 10 տարի ժամկետով,
Կամ` տուգանք,
Կամ` տնային կալանք 1-ից մինչև 2 տարի ժամկետով,
Կամ` ազատազրկում մինչև 2 տարի ժամկետով։
Օրինագծին կողմ է քվեարկել 81 պատգամավոր։
Նույն օրենսդրական փաթեթով խստացվում է նաև օտարերկրացիների համար Վրաստանում ուսումնական վիզաների տրամադրման կարգը. նա պետք է ներկայացնի լեզվի իմացությունը հաստատող փաստաթուղթ, իսկ ուսումնառությունը սկսելու դեպքում տարեկան կտրվածքով պետք է կարողանա կուտակել օրենսդրությամբ սահմանված ուսումնական կրեդիտների առնվազն մեկ երրորդը։
Աղբյուրը՝ Aliq.ge