|
Փոխարժեքներ
24 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ վերջին պատերազմի ընթացքում ամբողջ երկրում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ։
Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը մալայզիական Mercy մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հակամարտության ընթացքում Կարմիր մահիկի աշխատակիցներն իրականացրել են շուրջ 6 հազար փրկարարական առաքելություն, որոնցից յուրաքանչյուրը տևել է 1-ից մինչև 25 օր։
Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ դուրս բերել 7,250 մարդու, տեղում օգնություն ցուցաբերել մոտ 10 հազար վիրավորի, ինչպես նաև հայտնաբերել և տարհանել բոլոր զոհվածների մարմինները։
Իրանական կողմի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ հարձակման է ենթարկվել 149,528 ոչ ռազմական օբյեկտ։ Դրանց թվում են՝ 123,647 բնակելի շենք, 24,450 կոմերցիոն օբյեկտ, 350 բժշկական, սանիտարական ու հարակից կենտրոն, ինչպես նաև Կարմիր մահիկի 56 օբյեկտ։