|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իրաքյան զինվորականները հայտարարել են Քիրքուկ նահանգում մի շարք կարևոր օբյեկտներ վերահսկողության տակ առնելու մասին. հայտնում է РИА Новости-ն`իրաքյան բանակի հայտարարությանը հղումով:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ իրաքյան բանակն իր վերահսկողության տակ է առել Հյուսիսային գազային ընկերության օբյեկտը, ինչպես նաև Քիրքուկի էլեկտրակայանը, ոստիկանական կենտրոն, գազային օբյեկտի կողքին գտնվող զտիչ կայան:
Նշվում է, որ իրաքյան ուժերը շարունակում են առաջ շարժվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Իրաքի բանակը գործողություն է սկսել Քիրքուկ նահանգում նավթի և ռազմական բազաների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար: