|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. ««Մենք բարձր ենք գնահատում Պակիստանի, Կատարի, Թուրքիայի և այլոց կողմից ձեռնարկված միջնորդական ջանքերը։ Հույս ունենք, որ այս նշանակալի զարգացումը կհարթի ճանապարհը Մերձավոր Արևելքում համապարփակ և երկարատև խաղաղության համար», Իքսում գրառում է արել Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԱՄՆ ու Իրանի միջեւ համաձայնությունը:
Լավ է իհարկե, որ Փաշինյանը ողջունում է այդ համաձայնությունը: Հարցը տվյալ դեպքում այն է, թե ի՞նչ կապ ունի այստեղ Թուրքիան: Որովհետեւ, բոլոր մեդիահոսքերը խոսում էին բանակցային պրոցեսում Կատարի եւ Պակիստանի դերի մասն, բայց Թուրքիայի որեւէ հատուկ դեր, որը արժանի էր նշվելու, չի եղել:
Ու տպավորություն է, որ Փաշինյանի անդրադարձի ամբողջ իմաստը Թուրքիայի դերը նշելն է, ոչ թե համաձայնությունն ու իրական դերակատարները առհասարակ»: