Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառմանը, որտեղ, գովերգելով կառավարությանը, իսկ նախարար-մարզպետներին տրվող ահռելի պարգևավճարները համարելով տեղին՝ Փաշինյանը նաև նշել էր․ «Այդ ամենը ցույց է տալիս նաև, որ տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը, աշխատում է»։
Ստորև ներկայացնում ենք Արթուր Խաչատրյանի անդրադարձը․
Իհարկե լավ է, որ կառավարությունը սուբվենցիոն ծրագրեր է իրականացնում, որով կառուցվում են ճանապարհներ, ոռոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգեր, էլեկտրախնայող լամպերով լուսավորվում են քաղաքների ու գյուղերի փողոցները: Ուղղակի, ճիշտ կլիներ նշել, որ «տարածքային համաչափ զարգացման՝ կառավարության որդեգրած բանաձեւը՝ սուբվենցիոն ծրագիրը» որդեգրվել էր դեռ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք, երբ տարածքային կառավարման ու զարգացման նախարարը դաշնակցական Դավիթ Լոքյանն էր: Այս խոսքերս կարող են հաստատել նախարարության, մարզպետարանների, համայնքապետարանների աշխատակիցները, համայնքների ղեկավարները: Փաստորեն, «հնում» էլ են լավ բաներ արել: Ոչ մի ամոթ բան չկա դա խոստովանելու մեջ, իսկ ուրանալը...