|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
«Ընտրախախտումները տեղի են ունեցել բոլորի աչքի առաջ, բարձրաձայնել են այդ մասին, սակայն լռություն, խնդիր չեն տեսել ԿԸՀ, սակայն երբ վերահաշվարկի արդյունքում պարզվում է՝ երեք ընդդիմադիր ուժերն անցնում են ԱԺ, ԿԸՀ-ն տեսնում է արդեն բարձրաձայնված խախտներն ու արձանագրում»,- ասուլիսում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԿԸՀ-ն արտահերթ նիստում թիվ 35/65 և 10/51 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու որոշմանը։
Նա նշեց, որ բողոքարկելու են երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումները. «Պետք է կամ այս որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն այս երկու տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն Հայաստանի ողջ տարածքում»։
Ըստ փաստաբանի՝ ակնհայտ է, որ ընտրությունները կեղծվել են։ Նա նաև նշեց, որ քվեարկության գործընթացը, տվյալների հաշվարկը փնթի է կազմակերպվել. «Սխալների քանակը, կարևոր չէ, թե ում ձայներն են ավելացել, ումը պակասել, ցույց է տալիս կազմակերպման մակարդակը»։
Արամ Օրբելյանը նաև հայտնեց, որ զուգահեռ դիտարկում են, կապված վերջնական արդյունքների հետ, նաև Սահմանադրական դատարան դիմելու հարցը։