|
Փոխարժեքներ
12 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.42 |
| EUR | ⚊ | € 424.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.0964 |
| GBP | ⚊ | £ 492.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.76 |
ԱՄՆ-ը մեկ երրորդով կկրճատի Եվրոպայում գործողությունների համար ՆԱՏՕ-ին տրամադրվող կործանիչների թիվը, հայտնել է New York Times թերթը՝ հղում կատարելով փաստաթղթին։
Վաշինգտոնը հունիսի սկզբին տեղեկացրել է եվրոպացի դաշնակիցներին իր որոշման մասին, պարբերականը նշել է, որ ծանոթացել է այդ հեռագրի հատվածներին։
Ծրագրերը ներառում են F-16 և F-15E կործանիչների քանակի կրճատում՝ մոտ 150-ից մինչև 100։
Ծովային հետախուզական ինքնաթիռների թիվը կկրճատվի 26-ից մինչև 15, իսկ Եվրոպայի տրամադրության տակ նախկինում եղած բոլոր ութ լիցքավորող ինքնաթիռները կհանվեն շահագործումից։
Բացի այդ, ԱՄՆ-ը նախատեսում է վերատեղակայել հրթիռային սպառազինությամբ մեկ սուզանավ և մեկ ավիակիր, ինչպես նաև մի քանի ռազմանավ և տասնյակ ինքնաթիռներ, որոնք մասնակցում են ավիակիր խմբի առաքելություններին։
Եվրոպայի պաշտպանության համար նախկինում հատկացված երկու ռմբակոծիչ ավիախմբերից մեկը նույնպես կտեղափոխվի այլ տարածաշրջան։