Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները նախատեսում է զգալիորեն կրճատել Իրաքում իր դիվանագիտական առաքելությունը: Այդ մասին է վկայում Պետդեպարտամենտի կողմից Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին ուղարկված հուշագիրը՝ գրում է Foreign Policy-ն:
Հայտարարվում է նաև, որ նվազեցումները կանդրադառնան ինչպես դիվանագետների, այնպես էլ ընդհանրապես առաքելության անձնակազմի վրա: Այսպես, մինչև 2020 թվականի մայիսի վերջը, Բաղդադում ԱՄՆ դեսպանությունում այլևս չեն աշխատի 114 հոգի, ամերիկյան դիվանագիտական աջակցության կենտրոնում՝ 14, իսկ Էրբիլի հյուպատոսությունում չեն աշխատի 8 հոգի:
Հատկանշական է, որ FP-ի տեղեկացմամբ՝ կրճատումները տեղի են ունենում Իրաքում իրանական ազդեցության աճի և կենտրոնական կառավարության թուլացման ֆոնին: Եվ դա այն դեպքում, երբ այսօր էլ Իրաքում 6000 ամերիկյան զինվորներ կան, իսկ պաշտոնական Բաղդադը 2018-ին ԱՄՆ-ից մոտ 1,5 միլիարդ դոլարի չափով օգնություն ստացավ:
Ամեն դեպքում Պետդեպարտամենտը պնդում է, որ նույնիսկ աշխատակազմի կրճատումներից հետո ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը կկարողանա կատարել իր առջև դրված խնդիրները: Այնուամենայնիվ, Կոնգրեսում և Սպիտակ տանը շատերը չեն կիսում այս տեսակետը: Ավելին՝ դիվանագետները հենց իրենք են խոստովանել, որ անձնակազմի կրճատումը կազմակերպվում է անվտանգության կանոնների զգալի խստացման համատեքստում, ինչը գործնականում զրկում է իրենց աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և տեղերում իրավիճակին ծանոթանալու հնարավորությունից: