|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իրանի «Խաթամ ալ Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ դադարեցնում է հարվածներն Իսրայելի դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:
Իրանը միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե հարվածները շարունակվեն, այդ թվում՝ Լիբանանի հարավում, ապա Իրանն ավելի հուժկու պատասխան կտա, քան նախկինում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ X-ում գրել է, որ երկիրը չի նահանջի ոչ մի սպառնալիքի առջև: Նրա խոսքով՝ Թեհրանը «չի լքել ո՛չ ռազմադաշտը, ո՛չ էլ բանակցային սեղանը»:
Իր հերթին, իսրայելական 12-րդ ալիքը, վկայակոչելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով Իսրայելը դադարեցնում է Իրանի դեմ հարձակումները, սակայն Լիբանանի հարավի դեմ հարվածները կշարունակվեն, եթե «Հեզբոլլահ» շարժումը հարձակվի Իսրայելի վրա:
Հունիսի 7-ի երեկոյան Իրանը երկու տասնյակից ավելի հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան իսրայելական բանակի կողմից Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի թիրախների գնդակոծության։ Իրանական կողմը նշել է, որ Իսրայելն ավերիչ հարվածներ է ստացել: Իսրայելն իր հերթին հայտարարել է, որ Իրանից արձակված բոլոր հրթիռները խոցվել են կամ ընկել բաց տարածքում։
Իսրայելի բանակն էլ հայտարարել է Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում ռազմական թիրախներին հարվածներ հասցնելու մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում։