|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանը միայն կողջունի քաղաքացիական տնտեսական ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները դադարեցնելու վերաբերյալ Կիևին ուղղված յուրաքանչյուր կոչը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիզելային վառելիքի դեֆիցիտը կապել էր ռուսական էներգետիկ օբյեկտների վրա ուկրաինական հարձակումների հետ և Վլադիմիր Զելենսկուց պահանջել էր դադարեցնել Ռուսաստանում գործող դիզելային գործարանների ուղղությամբ հասցվող հարվածները։
«Անշուշտ, կարելի է միայն ողջունել քաղաքացիական և տնտեսական ենթակառուցվածքների ուղղությամբ հասցվող հարվածները դադարեցնելու վերաբերյալ Կիևին ուղղված ցանկացած կոչը», - ասել է Պեսկովը լրագրողներին։ Նա այսպես է արձագանքել այն հարցին, թե արդյոք Կրեմլում դրական քայլ են համարում Զելենսկուն ուղղված Թրամփի հորդորը՝ զերծ մնալ դիզվառելիք արտադրող ենթակառուցվածքներին հարվածելուց, և արդյոք դա նպաստում է ուկրաինական հակամարտության կարգավորմանը։