Միասին կարող ենք
կարևոր
247 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-02 10:45
Իրավական

Արմավիրի մարզի 20-ից ավել հասցեներում խուզարկություններ են կատարվում. «Հետք»

Արմավիրի մարզի 20-ից ավել հասցեներում խուզարկություններ են կատարվում. «Հետք»

«Հետքի» տեղեկություններով այսօր՝ 2026թ. հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։ «Հետքի» աղբյուրը հայտնում է, որ իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։