Միասին կարող ենք
կարևոր
892 դիտում, 49 րոպե առաջ - 2026-05-28 20:28
Հասարակություն

Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են. «Հրապարակ»

Ինչ է կատարվել Էջմիածնում. կրակողները 22-23 տարեկան են. «Հրապարակ»

Այսօր Էջմիածին քաղաքում հերթական աղմկահարույց քրեական միջադեպն է գրանցվել․ քաղաքում կրակոցներ են հնչել, որոնց հետևանքով վնասվել են դեղատան, դպրոցի և հարակից մի քանի տների պատուհաններն ու պատերը․ դեպքի վայրերում առկա են կրակոցի բազմաթիվ հետքեր։

Ներքին գործերի նախարարությունից «Հրապարակ»-ին հաստատել են, որ խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է 5 անձ` այլ մանրամասներ չհաղորդելով։

Ձերբակալվածները 2002-2003 թվականներին ծնված երիտասարդներ են։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նրանց միջև անձնական, այսպես կոչված «տղայական» հարցերի շուրջ առաջացած կոնֆլիկտը վերածվել է զինված հաշվեհարդարի։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։