|
Փոխարժեքներ
28 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.05 |
| EUR | ⚊ | € 428.34 |
| RUB | ⚊ | ₽ 5.1797 |
| GBP | ⚊ | £ 494.66 |
| GEL | ⚊ | ₾ 137.83 |
Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել նախկին գներով, եթե երկիրն անդամակցի ԵՄ-ին։ «ТАСС»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովը։
«Եվրոպայում նույն գազի գինը բազմապատիկ ավելի բարձր է։ Հայ ժողովուրդը մեզ համար եղբայրական ժողովուրդ է։ Այդ պատճառով ես գրել եմ իմ գործընկերոջը, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե ինչպես են հետագայում զարգանալու իրադարձությունները։ Որ մենք չենք կարողանա, եթե նրանք Եվրասիական տնտեսական միությունից անցնեն ԵՄ-ին, նրանց մատակարարել այն գնով, որով մատակարարում ենք հիմա»,- ասել է Ցիվիլովը։
ՌԴ էներգետիկայի նախարարը նշեց, որ կարծում է՝ հայ ժողովուրդը պետք է հասկանա այդ տնտեսական նրբությունները։