Միասին կարող ենք
կարևոր
367 դիտում, 45 րոպե առաջ - 2026-05-27 23:35
Քաղաքական

Իլհամ Ալիևի տուզիկը չպետք է դառնա ՀՀ վարչապետ. Ռոբերտ Քոչարյան

«Նախընտրական արշավն իր էությամբ մի գործընթաց է, երբ իշխանության ձգտող ուժերը դիմում են ժողովրդին և մանդատ խնդրում իրենց ծրագրերն իրականացնելու համար: Այսօր մեր «պացիենտն» ասաց հետևյալը. «Մանդա՛տ տվեք՝ ընդդիմադիրներին նստեցնելու, երկար ժամանակ բանտերում պահելու համար»։ Դե, արդեն նստել ենք, չենք փախել, պատրաստ ենք պայքարելու։ Ժողովո՛ւրդ ջան, մենք ասում ենք՝ մանդա՛տ տվեք երկիրը կառուցելու, երկրի անվտանգությունն ու ժողովրդի բարեկեցությունն ապահովելու, մեր ինքնությունը պաշտպանելու և արժանապատվությունը վերականգնելու համար։ Մենք ասում ենք՝ ա՛յ սրա համար ենք մանդատ ուզում»,- այս մասին Եղեգնաձորում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։