կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-25 12:28
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բանաձևը պետք է լինի այսպիսին՝ Ադրբեջանը երբեք չպետք է օրակարգ թելադրի ՀՀ-ի համար. Ռոբերտ Քոչարյան

Այսօր Ադրբեջանում հնչեցված բոլոր հայտարարությունները պետք է դիտել ՀՀ-ի ներքաղաքական պրոցեսների կոնտեքստում՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՀՀ գործող իշխանությունները չեն շահարկում ընտրությունների թեման՝ այն կապելով խաղաղության պահպանման հետ։

«Պետք է ամեն ինչ անենք, որ մեր ներքաղաքական օրակարգը չթելադրվի Ադրբեջանի կողմից։ Թե ինչ նախապատվություններ իրենք ունեն այս ընտրությունների կոնտեքստում, չեմ կասկածում՝ ում կցանկանային ընտրված տեսնել ՀՀ վարչապետ, իսկ սա նշանակում է՝ իրենք փորձելու են քայլեր ձեռնարկել և՛ հայտարարություններով, և հնարավոր այլ քայլերով՝ մեր ընտրական գործընթացի վրա ազդելու համար»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նա արձանագրեց․ բանաձև պետք է լինի այսպիսին՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի ՀՀ համար։

Մանրամասն՝ տեսանյութում․