կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-27 14:41
Քաղաքական

Դու չպետք է, գլուխդ կորցրած, թռչես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում․ Ռոբերտ Քոչարյան

Եթե մի միջոցառում ունի ակնհայտ հակառուսական, հակաչինական ուղղվածություն, ինչի՞ ես դրան մասնակցում: Բազմաթիվ այլ ֆորմատներ կան, որտեղ այդ հակառուսականությունն ընդգծված չէ․ 2021 թվականի ամփոփիչ ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Կառավարության ղեկավարի կողմից օնլայն ձևաչափով «Հանուն ժողովորավարության» ֆորումին մասնակցությանը։

«Դու չպետք է, գլուխդ կորցրած, թռչես մի վագոնի մեջ, որը ուրիշ տեղ է տանում: Դա որևէ աղերս չունի քո՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին մասնակցության հետ, հիմա դու կողմնորոշվիր՝ դու որտե՞ղ ես»,-ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք պետք չէ արտաքին հարաբերություններում հավասարակշռություն պահպանել, Քոչարյանը պատասխանեց․ «Իհարկե, բալանսը պետք է պահել, բայց արդյո՞ք այն մարդիկ, որոնք պետք է այդ բալանսը պահեն, հասկանում են, թե այդ բալանսն ինչ է»։

Մանրամասն՝ տեսանյութում։