|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱՄՆ-Իրան բանակցություններում իրանական կողմի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնել են Դոհա՝ Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մուհամմադ բին Աբդել Ռահման ալ-Թանիի հետ բանակցությունների վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։
Այցը տեղի է ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը դադարեցնելու վերաբերյալ հնարավոր համաձայնագիր կնքելու շրջանակում։
Հանդիպման օրակարգի հիմնական թեմաների առանցքում կլինեն Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը և Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները։
Տեղեկությունների համաձայն՝ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի Կենտրոնական բանկի նախագահը: Նա, ինչպես սպասվում է, կմասնակցի վերջնական համաձայնագրի շրջանակներում իրանական ակտիվների հնարավոր ապասառեցման վերաբերյալ քննարկումներին: