կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-24 17:21
Քաղաքական

Եթե իմանամ, որ արև կա, գազի վրա թքած կունենամ. Հրանտ Բագրատյան

Եթե իմանամ, որ արև կա, գազի վրա թքած կունենամ. Հրանտ Բագրատյան

Գազի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ՀՀԿ ներկայացրած նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ, իր կարծիքով, ճիշտ կլինի, որ ժամանակավոր հանձնաժողովի նախագահն ու անդամների մեծամասնությունը լինեն ընդդիմության ներկայացուցիչներ՝ հաշվի առնելով այն, որ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ առաջինը հանդես են եկել ոչ իշխանական խմբակցությունները:

 

«Պաշտոնապես 10 հոգի եք առաջարկում, չէ՞, այդ 10-ից երեքն են ընդդիմություն: Իմ ասածը ոչ մեկի դեմ չի ուղղված, մենք շատ լավ համագործակցում ենք մեր գործըկներների հետ, և շատ լավ է, որ խմբակցություններից մեկը կարող է բովանդակորեն ընդդիմություն հանդես գալ, ձևականորեն՝ ոչ: Շատ լավ է, դա մեր օգտին է»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

 

Նրա համոզմամբ՝ եթե էներգետիկայի նախարարը կամ փոխնախարարը «ջաններին ջաֆա տային», մի քիչ բանավիճեին ռուսների հետ, գազային նման պայմամագրեր չէին ստորագրվի: Հրանտ Բագրատյանը նշեց, որ, այս պայմանագրերին նայելով, հասկանում է, որ արևային էլեկտրակայաններ Հայաստանում չի կարելի կառուցել: «Ես եթե իմանամ, որ արև կա, գազի վրա թքած կունենամ` 10 տարի անց Հայաստանն արևով կարտադրի իր էներգիան, բայց վախենամ, որ հնարավորություն չկա»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը Հրանտ Բագրատյանին պատասխանեց, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմի ձևավորման պարտադիր կարգ չկա աշխարհում, դա կախված է քաղաքական ձևավորված մշակույթից: «Այսօր ես չեմ կարծում, որ պատրաստ ենք ամրագրել ԱԺ որոշման մակարդակով, որ հանձնաժողովի նախագահը լինելու է ընդդիմությունից: Բայց, միևնույն ժամանակ, ամրագրված չէ, որ լինելու է մեծամասնությունից: Այս հանձնաժողովի ստեղծման հարցում «իմ ու ձեր» օգուտի մասին խոսք չպետք է լինի»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 

Նրա կարծիքով՝ հենց պատգամավորները սկսեցին խոսել հանձնաժողովում «իմ և նրանց» օգուտի մասին, ապա հայտնվելու են այլ դաշտում: