Միասին կարող ենք
կարևոր
391 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-12 21:18
Հասարակություն

«Հայաստան» դաշինքը Երևանում կառուցելու է, առնվազն, 50 նոր մանկապարտեզ․ հունիսի 7-ին՝ համար 17-ին․ Մեսրոպ Մանուկյան

«Այն խնդիրները, որոնց մասին մենք ուզում ենք խոսել, չի վերաբերվում միայն Մալաթիա-Սեբաստիային, այլ վերաբերվում է ամբողջ Երևան քաղաքին»,-այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը։ 

«Այն, որ շինարարական ոչ մի նորմ չի պահպանվում, դրա մեղավորը մեկ միավոր է, դա ՔՊ-ն է։ Սիրելի հայրենակիցներ, այն, որ օդի աղտոտվածությունն առաջացնում է բազում առողջական խնդիրներ՝ սկսած սիրտ-թոքային անբավարարությունից, քաղցկեղածին տարրերով և երեխաների մոտ աուտիզմով, ցույց է տալիս, որ իրենք չեն սիրում մեր ժողովրդին, ցույց է տալիս, որ իրենք երևանցիներից մուռ են հանում, չեն սիրում երևանցիներին։ Ինչո՞ւ։ Որովհետև երևանցին միշտ մերժել է նրանց, միշտ ցույց է տվել, որ չի սիրում ՔՊ-ին»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։