Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգում՝ ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ-ի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Երևանի էներգիաարդյունավետության երկրորդ փքւլի մասին» ֆինանսական պայմանագիրը վավերացնելու հարցն է։
Վարկը ստորագրվել է 2023-ի նոյեմբերի 29-ին, վավերացման է ներկայացվում հիմա։ Այս մասին ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Նա նաև անդրադարձավ այն փաստին, որ առաջին վարկի դրամաշնորհային կոմպոնենտը ավելի մեծ էր։
«Հաջորդ անգամ, երբ Ֆինանսների նախարարությունը գա ու ծրագիր ներկայացնի, օրինակ ասի՝ բյուջետային աջակցության վարկն ուղղելու ենք դպրոցաշինությանը, նաև Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մարդկանց ներգրավենք, որ իրենք բացատրեն, որ այդպիսի ենթակառուցվածքային ծրագրերի համար ճիշտ կլինի այսպիսի վարկեր վերցնենք, որոնք ունեն էական դրամաշնորհային բաղադրիչ, այլ ոչ թե վերցնեն թանկանոց բյուջետային աջակցության վարկ և հետո գան ներկայացնեն, որ դա դպրոց, մանկապարտեզ կամ ճանապարհ կառուցելու համար է» ,-եզրափակեց Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում