կարևոր
748 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-19 23:08
Հասարակություն

Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից

Գյումրու ավագանու ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից ուժերից մեկը զրկված է քարոզչական վահանակներից օգտվելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում  է «Ականատես» դիտորդական առաքելությունը։

«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ Գյումրիում տեղակայված 5 քմ-ն գերազանցող 68 վահանակներից 7-ը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, սակայն վահանակներից ոչ մեկը կուսակցությանը բաժին չի հասել։ Ըստ ԿԸՀ պարզաբանման՝ կուսակցությունը ոչ բոլոր վահանակների համար է հայտ ներկայացրել, այլ միայն 7-ի, և երբ դրանք վիճակահանությամբ բաժին են հասել այլ ուժերի, կուսակցությունը չի մասնակցել այլ վահանակների բաշխմանը։

«Ապրելու երկիր» կուսակցություն – 11 վահանակ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 9 վահանակ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 8 վահանակ «Իմ հզոր համայնք» կուսակցություն – 6 վահանակ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 11 վահանակ «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 12 վահանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 11 վահանակ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն – 0 վահանակ Հայաստանի կոմունիստական կուսակցություն – չի ցանկացել մասնակցել բաշխմանը։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ վիճակահանության արդյունքները պետք է հավասար պայմաններ ապահովվեն մասնակից քաղաքական ուժերի համար, և ԿԸՀ պարտավորությունն է հետևել հավասարության պայմանի պահպանմանը։

Վիճակահանության համակարգի տեխնիկական թերությունները և/կամ իրավական թերկարգավորումները չպետք է սահմանափակեն մասնակից ուժերի՝ արդյունավետ նախընտրական քարոզչություն իրականացնելու և ընտրողների կարծիքի վրա ազդելու հնարավորությունը։ Տվյալ իրավիճակում պետք է չեղյալ համարել վիճակահանության արդյունքները կամ կամ այլ եղանակով ապահովել վահանակների համաչափ բաշխումը, որպեսզի  որևէ ուժ զրկված չլինի ընտրողների հետ հաղորդակցության՝ օրենքով սահմանված միջոցներից և ապահովվի արդարացի մրցակցություն»,–ասված է հայտարարության մեջ։