Միասին կարող ենք
կարևոր
412 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-09 11:46
Հասարակություն

Արցախցիները լավ գիտեն, թե որ ուժին չպետք է ընտրեն, իրենց պետք չէ ուղղորդել. Շահրամանյան

Արցախցիները լավ գիտեն, թե որ ուժին չպետք է ընտրեն, իրենց պետք չէ ուղղորդել. Շահրամանյան

Խաղաղությանը դեմ չենք, ցանկացած գործողության, որ տարածաշրջանում, մեր հարևանների հետ խաղաղություն կհաստատի, կողմ ենք․ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամել Շահրամանյանը։

«Այլ հարց է, թե ինչ որակի խաղաղություն ենք ուզում ունենալու, ի՞նչ գնով, ի՞նչի հաշվին։ Սա ընտրության հարց է։

Երբ մեր հայրենիքի մի մասը կորցրել ենք, Հայաստանի տարածքների մի մասը կորցրել ենք, կան անհետ կորածներ ու Բաքվում պահվող գերիներ, ինչպե՞ս կարելի է սա աժանապատիվ խաղաղություն համարել»»,- նշել է նա։

Անդրադառնալով իշխանության խոսույթին, թե ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին են Արցախում ապրել, աշխատավարձեր տվել, Շահրամանյանն ընդգծել է․ «Հայաստանն, այո, որպես Արցախի անվտանգության երաշխավոր՝ ֆինանսական և այլ առումներով, նույնպես մասնակցություն ուներ Արցախում կյանքի կազմակերպմանը, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ձրիակերների նման նստած սպասում էին միայն ՀՀ պետբյուջի գումարներին»։