|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Երկու խորհրդանիշ եմ ուզում ցույց տալ՝ մեկն այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է, մյուսը՝ վաղվա»,- ելույթ ունենալով «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի մեկնարկին նշեց Նարեկ Կարապետյանը։
«Մուրճն այսօրվա Հայաստանի խորհրդանիշն է․ սեփական ժողովրդի վրա մուրճ ճոճելը, սեփական ժողովրդին «նստեցնելն» է խորհրդանշում։ Իսկ վաղվա Հայաստանի խորհրդանիշը բահն է, ժողովուրդ, բահը շինարարության մասին է, կառուցելու մասին»։
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։