կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-25 17:50
Արցախ

Արցախի խորհրդանիշը կապիտալ վերանորոգվել է

Արցախի խորհրդանիշը կապիտալ վերանորոգվել է

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին մասնակցել է Արցախի գլխավոր խորհրդանիշերից մեկի` «Մենք ենք, մեր լեռները» կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:


Երկրի ղեկավարն ընդգծել է ազգային խորհրդանիշերի պահպանման կարեւորությունը` գոհունակություն հայտնելով, որ այս գործընթացի մասնակից է նաեւ Սփյուռքը: Այս համատեքստում նա երախտագիտություն է հայտնել բարերար Կարեն Ավագյումյանին համալիրի բարեկարգման աշխատանքները ֆինանսավորելու համար` դա համարելով պատմական հայրենիքի հետ կապերն ամուր պահելու լավագույն միջոցներից մեկը:

 
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը, կոթողի հեղինակ Սարգիս Բաղդասարյանի որդի Աշոտ Բաղդասարյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից: