|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հայ գրող, հրատարակիչ Վաչագան Սարգսյանն անդրադարձել է համացացնում աղմուկ առաջացրած ՄԱՅՐԵՆԻ 3 դասագրքի կազմի վերջին էջին պատկերված լուսանկարին, որում այրվում է Եռագույնը՝ պարզաբանելով․
«Սիրելի բարեկամներ,
ՖԲ-ում պտտվում է «ՄԱՅՐԵՆԻ 3» դասագրքի կազմի վերջին էջը, որն ունի այնպիսի տեսք, կարծես թե Հայաստանի դրոշը այրում են: Բնականաբար, հայհոյանքներ են տեղում և այլայլև բաներ: Դասագրքի հեղինակներս հայտարարում ենք պաշտոնապես, որ նշված էջը բացարձակապես կապ չունի մեր ներկայացրածի հետ:
Ահավասիկ մեր ներկայացրած կազմի վերջին էջը և տպագրված գրքի կազմի վերջին էջը: Հավանաբար տպարանում ինչ-որ թյուրիմացություն է եղել»։
Մեկնաբանության բաժնում քաղաքացիներից մեկն էլ հետաքրքրվել է․ «ՔՊ-ի խորհրդանիշն ի՞նչ կապ ունի դասագրքի հետ, կասե՞ք։