| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գյումրեցի Ժամակոչյանների բնակարանը գտնելու համար ընդամենը պետք է հետևել մուրճի ձայնին։ Բացելով բնակարանի դուռը` անմիջապես հայտնվում ես վարպետ Էդիկի արհեստանոցում, որտեղ ամեն օր պատրաստվում է հայրաքաղաքի երկրորդ խորհրդանիշը՝ մուշուրբան։Արհեստանոցում դրված գործիքների մի մասը, ինչպես նաև արհեստը, Էրզրումից են բերել։
Պղնձից, լատունից, արծաթից և  ոսկուց պատրաստվող բաժակի ամբողջ հմայքը նրա ձայնային էֆեկտի մեջ է,որը հեղինակել է Էդուարդի հայրը՝ վարպետ Սուրենը։ Ասում է, որ   1950-ականներին է հայրը սկսել տեղադրել այդ կիսակլորը որի մեջ երկու հատ անցք կա դեմ դիմաց, որտեղ որ բռնակն է։ Այնուհետև դիմում է թոռանը որպեսզի ցույց տա իր արծաթե բաժակը․ վարպետ Էդիկը ցույց է տալիս բաժակի ներսում գտնող անցքերը, ապա ջուրը լցնում է  բաժակի մեջ և  բռնակի մոտից թեքելով ներկաներին ունկնդիր է դարձնում ձայնին:
Վարպետ Էդիկը ոսկուց մուշուրբա պատրաստելու պատվեր էլ է ունեցել։ Աջարիայի նախագահ Ասլան Աբաշիձեի համար են եկել և պատվիրել, երբ հարցրել է՝ ում համար է, ասել են դու պատրաստելուդ նայիր, հետո է իմացել՝ ում համար է:
Ներկայումս պատրաստող ներկան, սակայն, ինչպես վարպետն է նշում, միայն նմանեցնողներ են։ Կրկին ձեռքն է վերցնում իր պատրաստածը և ցույց է տալիս, որ բաժակի իրանը թիթեղի մեկ կտորից է, իսկ մյուսները պարզապես մի քանի մաս իրար են միացնում։
Ժամակոչյանները արհեստը հորից որդուն են փոխանցում, չնայած մեկ անգամ բացառություն է արել վարպետը։ Սովետական միության ժամանակ Ավտոբուսների վերանորոգման գործարան է եղել Գյումրիում, որի գլխավոր ինժեները արհեստը սովորելու ցանկություն է հայտնել, բայց չորս օր է դիմացել։ Ինչու հարցին պատասխանում է. «Սաութ ժամ պետք է ծեծես, ութ ժամ հնարավո՞ր է, գլուխ է պետք, որ դիմանա»:
Այժմ վարպետի որդին է պատրաստում մուշուրբաները, մինչ ես զրուցակիցս հետ էի խոսում, նա արհեստանոցում հերթական պատվերն էր պատրաստում։
Դռան զանգը խլեցրեց մուրճի ձայները, տարեց տղամարդը ներս եկավ, պարզվեց, որ պատվերի հետևից է եկել։