|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Մեր տեղեկություններով, իշխանություններն ուժային կառույցների միջոցով գտնում են մարզային եւ համայնքային հիմնարկների ոչ իշխանական աշխատակիցներին՝ պոլիկլինիկաներ, մանկապարտեզներ եւ այլն:
Հիմնարկների ղեկավարների միջոցով, այսպես կոչված, նախընտրական ստուգարք են իրականացնում՝ պարզելու, թե իրենց աշխատակիցներից ով ինչ հայացքներ ունի եւ հունիսի 7-ի ընտրություններում մոտավորապես ում է ձայն տալու։ Իսկ երբ անգամ մոտավոր կասկածներ են ունենում, որ այս կամ այն աշխատակիցն ընդդիմադիր ուժերի ընտրողն է, ՔՊ-ին ձայն չի տալու, սկսում են տարբեր մեթոդներով բացատրական զրույցներ վարել, համոզել, հորդորել, որ ընտրություններին չմասնակցեն։ Փորձում են հոգեբանական ներգործություն ունենալ՝ ասելով, որ ընտրություններից հետո, անկախ ամեն ինչից, ՔՊ-ն է լինելու իշխանության, եւ ընդդիմադիրները խնդիրներ կունենան։
Ցուցադրաբար ՔՊ ընտրողների ցուցակներ են կազմում, ներշնչում, որ կարողանալու են պարզել, թե ով ինչպես է քվեարկելու, բայց ամբողջ հույսները վախի գործոնի եւ մարդկանց անգրագիտության վրա է, որ հավատան իրենց գերմարդկային ունակություններին եւ ձախողված ՔՊ-ի անվերապահ հաղթանակին: