|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Դիարբեքիրի քաղաքապետարանի կողմից կազմակերպված Ամեդի 11-րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում հայերենով բեմադրվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Արտիստը» պատմվածքի հիման վրա գրված ներկայացումը։
Այդ մասին www.akunq.net կայքէջին Դիարբեքիրից հայտնում է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի թղթակից Կարոտ Սասունյանը։
Նրա հաղորդած տեղեկության համաձայն՝ «Արտիստը» ներկայացվել է Դիարբեքիրի «Չանդ Ամեդ» մշակույթի կենտրոնի «Մեհմեդ Էմին Յալչընքայայի» անվան սրահում։
Ներկայացումից հետո Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադիր խորհրդի նախագահ Օհաննես Գաֆուր Օհանյանը և վերջինիս դուստրը՝ Թալին Օհանյանը, ծաղկեփնջեր և պատվոգրեր են հանձնել բեմադրիչ Արամ Նալբանդյանին, Դիարբեքիրի քաղաքապետարանի աշխատակիցներին ու փառատոնի մյուս կազմակերպիչներին։
Հայերենով բեմադրությունը ներկայացվել է քրդերեն, անգլերեն և թուրքերեն ենթագրերով։ «Արտիստը» մեծ ոգևորությամբ է ընդունվել հանդիսատեսի կողմից։ Այն մեծագույն հետաքրքրությամբ են դիտել ինչպես Դիարբեքիրի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ փառատոնի մասնակից թատերագիրներն ու դիարբեքիրցի քրդերը։ Սրահում նստելու տեղ չի մնացել, և շատ հանդիսատեսներ այն դիտել են կանգնած կամ աստիճաններին նստած վիճակում։