Միասին կարող ենք
կարևոր
421 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-07 18:45
Հասարակություն

Տիկին դատախազ, էս ուժային համակարգն ընդդիմադիրներին հետապնդելու համա՞ր եք սարքել․ անչափահասին բռնաբարողի հեռախոսն անգամ չեք առգրավվել, դա՛ է ձեր դեմքը․ Քրիստինե Վարդանյան

«Դուք, սովորաբար, երբ հարցը վերաբերում է օրինակ ընդդիմադիրներին, լինում եք շատ օպերատիվ, շատ կտրուկ, շատ նախաձեռնող, ի՞նչ եք նախաձեռնել, ի՞նչ կոնկրետ քայլեր եք իրականացրել այս ահասարսուռ դեպքի առիթով»,- Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։

«Այդ հարցին պատասխան չկա։ փոխարենը դուք ինձ ուզում եք հեգնել, չգիտեմ ինչ եք ուզում ասել, ասում եք՝ գիտե՞ք այդպիսի քանի հատ հանցագործություններ կա, ասում է՝ առցանց հանցագործություններ են իրականացնում։ Եթե կարծում եք՝ ես Ձեզ չէի կարող հեգնել կամ ավելի կոպիտ հարցը ձևակերպել, սխալվում եք, ուղղակի հաշվի առնելով հարցի բնույթը, զգայնությունը, կարևոր էր պատասխանը, թե Դուք ի՞նչ եք ձեռնարկել: Իսկ պատասխանը գիտե՞ք ինչ էր փաստորեն, որ ոչինչ չեք արել, ոչինչ չեք արել, փետրվարից ուժայիններին հայտնի դարձած անչափահասների բռնության դեպքով արել եք ոչինչ:

Տիկին դատախազ, քանի՞ վայրկյան կտևեր ձեր աս ամբիոնին հայտնվելը, եթե որևէ տեղ չգիտեմ էլ հանկարծ ընդդիմադիրների առերևույթ քրեական օրենսգիրք խախտելու մասին տեղեկություն լիներ: Եթե երեկ իմ մասին հրապարակում լիներ, դուք այսօր հաշվետվության այստեղ չէիք գա, դուք կգայիք ինձ անձեռնմխելիությունից զրկելու։ Բա «задержка»-ն ինչո՞ւմն է, երբ հարցը վերաբերում է քաղաքացիներին»,- նշեց Քրիստինե Վարդանյանը։

Մանրամասն՝տեսանյութում։