|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հիանալի հեռախոսազրույց է ունեել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։
«ԵՄ-ին մինչև հուլիսի 4-ը ժամանակ եմ տալիս առևտրային համաձայնագրի հասնելու համար։ Համբերատար սպասում եմ, որ ԵՄ-ն կատարի առևտրային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հակառակ դեպքում՝ մաքսատուրքերը շատ ավելի կբարձրանան»,-գրել է նա՝ նշելով, որ քննարկել են Իրանի հարցը, և ինքը շարունակել է պնդել, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ։
2025 թվականի հուլիսին Վաշինգտոնը և Բրյուսելը համաձայնության եկան, ի թիվս այլ բաների, ամերիկյան ապրանքների անմաքս ներմուծման և ԱՄՆ-ում ներդրումների ավելացման վերաբերյալ։ Սակայն ԵՄ-ն դեռևս չի ընդունել համապատասխան օրենսդրությունը։