|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Կալանքը չպետք է օգտագործվի որպես պատժի միջոց, իսկ դուք այն օգտագործում եք զուտ պատժելու համար»,- Ազգային ժողովում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նիստին ներկա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղելով իր խոսքը՝ Դանիելյանն ասաց, որ այսօր Հայաստանում գործում է հեռախոսային արդարադատություն։
«Հեռախոսային, sms-ային արդարադություն, սա է ձեր իրական պատկերը։ Ու դուք այս ամեն ինչից հետո ուզում եք հասարակությանը մոլորեցնել տարբեր ստերով, կեղծիքներով»։
Այնուհետև խոսքն ուղղելով ՔՊ-ականներին՝ ասաց. «Ձեր հավաքականը կերպարն Արսեն Թորոսյանն է, ով Հ1-ում ասում է Արցախի եկեղեցիներից մասին ասում է՝ եկեղեցի է, դե քանդել, քանդել են էլի, ինչ եք ընկել հետևից»։
Մանրամասն՝ տեսանյութում։