|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իրավապահ մարմինների մեր աղբյուրներից տեղեկացանք, որ երեկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ասուլիսը դեռ չավարտված՝ Նիկոլ Փաշինյանից նոր հրահանգ է իջեցվել իրավապահներին՝ մասսայական գաղտնալսումներ իրականացնել Կարապետյանի թիմակիցների շրջանում եւ ոչ միայն, ու հնարավոր եւ անհնար բոլոր միջոցներով նրա աջակիցների «վրա կեղտ գտնել» ու քրեական հետապնդումների նոր ալիք սկսել այդ ուժի դեմ։
Երեկ արդեն Սյունիքում «Ուժեղ Հայաստանի» գրասենյակի դեմ նոր հարձակում իրականացվեց, եւ նորից մարդիկ ձերբակալվեցին: Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը ծանր է տարել Սամվել Կարապետյանի ինքնավստահ հայտարարությունները եւ իրեն ուղղված կոշտ գնահատականները, որոնք հատկապես հերքում էին այն մեղադրանքները, թե Կարապետյանը բանավոր խոսելու հետ կապված խնդիրներ ունի:
Թերեւս սրանով էր պայմանավորված նաեւ այն, որ անմիջապես գործի դրվեց իշխանական քարոզչամեքենան` սկսեցին կեղծ վերնագրերով, ասածները հիմնովին աղավաղած լուրեր տարածել: Օրինակ, իշխանական կայքերից մեկը նյութ էր հրապարակել, թե իբր Սամվել Կարապետյանն ասել է․ «Ռոբերտ Քոչարյանը հաղթանակ կերտած նախագահ է, եւ մենք միանալու ենք նրան»: Մինչդեռ Կարապետյանը Քոչարյանին բնորոշել էր որպես հաղթած նախագահ եւ ողջունել էր նրա այն հայտարարությունը, թե պատրաստ է ամենաշատ ձայն ստացած ուժին, այսինքն՝ «Ուժեղ Հայաստանին» միանալ։