|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Հարգելի հայրենակիցներ, ԱԺ ամբիոնից ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը հենց նոր հայտարարեց, որ նոյեմբերի 5-ին Հանրայինի եթերում իր արած ձեւակերպումը չի վերաբերվել Բագրատ սրբազանին»,- խորհրդարանում իր վրդովմունքը բարձրաձայնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը ՔԿ պետին էր փոխանցել «18 արդարների գործով» անցնող Բագրատ Սրբազանի հարցերը՝ «2025-ին նոյեմբերի 5-ին ՔԿ ղեկավարը հայտարարել է, որ առկա է իմ ձեռքով գրված «ահաբեկչության պլան» անունով մի փաստաթուղթ․ ի՞նչ լեզվով է գրված, դատափորձագիտական փորձաքննություն արվե՞լ է, Բագրատ Սրբազանի ձեռագի՞րն է»,-ՔԿ ղեկավար Արթուր Պողոսյանից հետաքրքրվեց Գեղամ Մանուկյանը։