Միասին կարող ենք
կարևոր
2611 դիտում, 1 ամիս առաջ - 2026-05-07 21:18
Հասարակություն

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի կասկածյալը ձերբակալվել է

«Հայրենիք» կինոթատրոնի մոտ տեղի ունեցած միջադեպի կասկածյալը ձերբակալվել է

Հայտնաբերվել և ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել էր, որ ծեծի են ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցները։