Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս իրավիճակում, երբ երկրում կրքերը բավականին բորբոքված են, կարևոր է, որ ամեն մի խոսք լինի կշռադատված, հավասարակշռված. այսօր օտարերկրյա և տեղական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Նրա խոսքով` վերջին իրադարձությունները խոչընդոտում են պետական հիմնարկների, հաստատությունների աշխատանքին, նաև` արտգործնախարարության։ «Մի շարք միջոցառումներ ուղղակի հետաձգվել են, դժվար էր իրականացնել դրանք, քանի որ արտգործնախարարությունը ժամանակ առ ժամանակ շրջափակման մեջ էր ընկնում»,- ասաց նախարարը:
Նալբանդյանը հայտնեց, որ բազմաթիվ բողոքներ են եղել հավատարմագրված դեսպանների կողմից, քանի որ սահմանափակվել է նրանց տեղաշարժը։ Նույնը պատահել է նաև արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների հետ: «Քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը, բայց ներխուժել դիվանագիտական ներկայացուցչություններ, խոչընդոտել աշխատանքին, դիվանագետներին տարբեր հայտարարություններով բավական անհարմար դրության մեջ դնել և դա դնել առցանց, չեմ կարծում, որ ժողովրդավարության կամ հայրենասիրության դրսևորում է»,- ասաց նա:
Նալբանդյանի խոսքով` բազմաթիվ կոչեր են եղել երկխոսության մասին, որոնք մերժվել են: «Դա ակնհայտ դարձավ նաև Նիկոլ Փաշինյանի և վարչապետի երեկվա հանդիպման ժամանակ»,- նշեց նա: