|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը կոչով դիմում է հայագիտական հիմնարկների ղեկավարներին։
«Կոչով դիմում եմ հայագիտական հիմնարկների ղեկավարներին՝
— բոլոր ինստիտուտների տնօրեններին և փոխտնօրեններին,
— բոլոր ֆակուլտետների դեկաններին, փոխդեկաններին և գիտխորհուրդներին,
— բոլոր ամբիոնների վարիչներին,
— բոլոր հայագիտական հանդեսների գլխավոր խմբագիրներին և խմբագրական խորհուրդներին,
— ՀՀ ԳԱԱ նախագահությունում հայագիտության ոլորտի բոլոր պատասխանատուներին և ՀՀ ԳԱԱ նախագահին։
Հարգարժան տիկնայք և պարոնայք՝
Հույժ կարևոր է, որ ժամ առաջ հրապարակային դիրքորոշում հայտնեք ՀՀ կառավարության 25.12.2023 թ. № 2298 որոշման վերաբերյալ, որով հայոց լեզուն դուրս է մղվում գիտության ոլորտից, իսկ հայագիտությունն ու հասարակագիտությունը՝ հանձնվում են օտար կառավարման։
Այս որոշումը հակահայկական եվ հակասահմանադրական է։ այն պետք է չեղարկվի՛։
Կազմակերպեք հայագիտական համայնքի դիմադրությունը բոլոր հնարավոր օրինական ճանապարհներով։ որոշման իրականացման ծանրագույն հետեվանքների պատասխանատվությունն ընկնելու է անձամբ ձեզ վրա։
Հ.Գ. Խնդրո առարկա որոշման մասին իմ և, կարծում եմ, շատերի տեսակետն եմ արտահայտել, մասնավորապես, երեկվա հարցազրույցում (հղումը՝ այստեղ) և վերջին հրապարակումներում»։