|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց։ Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ մոտ ապագայում հնարավոր է առաջընթաց լինի կողմերի միջև բանակցություններում՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության պատճառով Պարսից ծոցում մնացած նավերի հարցի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։
Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3,375 իրանցի։
Ապրիլի 11-ին Թեհրանի և Վաշինգտոնի պատվիրակությունները բանակցություններ վարեցին Իսլամաբադում, սակայն համաձայնության չեկան։