|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցներն սկսել են արագորեն լոգիստիկ և այլ աջակցություն կազմակերպել Իրանի շուրջ հակամարտության շրջանում։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, որը մասնակցում է Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։
ՆԱՏՕ-ի անդամ Իսպանիան հայտարարել էր, որ իր տարածքի ռազմաբազաները չեն կարող օգտագործվել Իրանի դեմ պատերազմի համար։ Ռյուտեի խոսքով ՆԱՏՕ-ի այլ երկրները, օրինակ՝ Չեռնոգորիան, Խորվաթիան, Ռումինիան, Պորտուգալիան, Հունաստանը, Իտալիան, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, իրականացնում են ռազմաբազաների օգտագործման դիմումները և այլ լոգիստիկ աջակցություն են ցուցաբերում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ ԱՄՆ-ն վերջին շրջանում դժգոհություն է հայտնել իր դաշնակիցներից, բայց Եվրոպայի երկրները «հասկացել են ԱՄՆ նախագահի ուղերձը» և այժմ աշխատում են, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական ռազմաբազաների օգտագործման վերաբերյալ համաձայնագրերն իրագործվեն։
«Հիմա նրանք այնպես են անում, որ իրականացվեն (ԱՄՆ-ի հետ) երկկողմ համաձայնագրերը՝ կապված ռազմաբազաներում տեղակայման հետ»,- նշել է նա։