կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-27 12:50
Քաղաքական

Փաշինյանը «վիրավորական» որակեց Արա Բաբլոյանի՝ հոկտեմբերի 27-ի մասին հայտարարությունը

Փաշինյանը «վիրավորական» որակեց Արա Բաբլոյանի՝ հոկտեմբերի 27-ի մասին հայտարարությունը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ, և դա պաշտոնական վարկած է, քանի որ քրեական գործից անջատված մաս կա: Փաշինյանը ծիծաղելի համարեց ԱԺ նախագահի այն դիրքորոշումը, որ եթե չլիներ հոկտեմբերի 27-ը, միևնույն է, այլ որակի Հայաստան չէր լինի։

«Դա ուղղակի վիրավորանք է, անարգանք է Հոկտեմբերի 27-ի զոհերի, մասնավորապես` Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հասցեին։ Ես ուզում եմ արձանագրել մի բան՝ հոկտեմբերի 27-ին գլխատվել է այն Ազգային ժողովը, այն կառավարությունը, որը ձևավորվել է մի ընտրություններով, որի արդյունքները չեն վիճարկվել ընդհանրապես որևէ մեկի կողմից, որևէ մեկը կասկած չի ունեցել, որ ժողովրդի քվեի արդյունքում ստացված, ձևավորված Ազգային ժողով է ու կառավարություն։ Դրան նախորդած ու հաջորդած բոլոր ընտրությունները լեգիտիմության կասկածելիության բեռն ունեցել են, և կարծում եմ, որ նման միտք արտահայտելը պատշաճ չէ որևէ մեկի կողմից։ Ես կարծում եմ՝ երկրի զարգացման ամենակարևոր բաղադրիչը մարդկանց համախմբելու կարողություն ունեցող իշխանությունն է, և հայ ժողովուրդը համախմբված էր «Միասնություն» դաշինքի շուրջը»,- ասաց պատգամավորը։