|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր Աղվերանում հայկական ու ադրբեջանական պատվիրակությունների հանդիպումից զատ, տեղի է ունեցել նաև քննարկում հայ և ադրբեջանցի գործարարների միջև։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։
Մասնավորապես, նշվում է, թե գործարարները քննարկում են ծավալել առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։
«Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։
Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման պետական հանձնաժողովի նիստը. հաջորդը՝ Բաքվում։