|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սննդամթերքի և խմիչքի արդյունաբերության մեջ կիրառվող մեքենաներ և սարքավորումներ արտադրող գերմանական ընկերությունների հինգ հոգանոց պատվիրակությունը գործնական կապեր ստեղծելու նպատակով փետրվարի 18-ից 22-ը այցելել էր Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջից:
ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի դաշնային նախարարության հանձնարարությամբ կազմակերպված այցի շրջանակում հինգ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները հանդիպել են նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին և առաջին ձեռքից տեղեկացել տնտեսական համագործակցության հնարավորությունների մասին։
Նրանք հանդիպել են նաև Հայաստանի սննդարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների մի շարք ներկայացուցիչների հետ։
Այցի ավարտին գերմանացի գործարարները դրական կարծիք են արտահայտել արդյունքների վերաբերյալ։